Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԸՄԲԻՇԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Սպորտ

Շվեդիայի Հապարանդա քաղաքում ավարտվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այս մրցաշարին մասնակցեցին հայաստանցի 6 մարզիկ: 60 կգ քաշային կարգում գյումրեցի Վահան Ջահարյանը գրավեց 1-ին տեղը եւ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մեր մյուս մարզիկները չկարողացան մրցանակային տեղ գրավել:

Ցավալի է, որ այս մրցաշարում չէր խաղարկվում օլիպիական խաղերի ուղեգիր, այլապես Ջահարյանը հնարավորություն կունենար մասնակցել Աթենքում կայանալիք օլիմպիական խաղերին: