Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՑՎԵՑ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՔԱՐԸ

Մշակույթ

«Նա այն ինքնատիպ արձակագիրներից է, որ անպաճույճ շարադրանքի մեջ ունի խորքային շատ խորքային ասելիք», - այսօր հայ ականավոր գրող Մկրտիչ Սարգսյանի հուշաքարի բացման ժամանակ ասաց Գրողների միության նախագահ Լ§ոն Անանյանը:

Մկրտիչ Սարգսյանը առավելապես հայտնի է որպես արձակագիր: Նրա ստեղծագործության գլխավոր թեման պատերազմն է: Եղել է «Գրական թերթի» § «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիր, ՀԳՄ վարչության քարտուղար:

Հուշաքարի ճարտարապետն է Աշոտ Սմբատյանը, քանդակագործը՝ Սերժ Մեհրաբյանը: «Նրա կյանքը բաժանվում է երկու մասի՝ մինչ մահը § հետմահու: Այսօր մի սրբավայր §ս ավելացավ մեր ընտանիքի համար»,- նշեց գրողի ավագ որդին: