Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ Ի ՀԱՅՏ ԵԿԱՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Սպորտ

Մարտի 6-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում կայացավ «Փյունիկ» մարզակումբի գարնանային պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին «Փյունիկ» ակումբի 28 թիմեր: Առաջնությունը կայացավ հետ§յալ տարիքային խմբերում` 87-89թթ., 90-91թթ., 92-93թթ., 94-95թթ.:

Այս մրցաշարի նպատակն էր մանկապատանեկան ֆուտբոլում ուսումնամարզական պարապմունքների ուսումնասիրությունը § շուրջտարվա աշխատանքների ամփոփումը: Առաջնությունը հնարավորություն տվեց մարզիչներին որոշելու թիմերի կազմերը` ընթացիկ մրցաշրջանի հանրապետական § քաղաքային մրցումներին մասնակցելու համար: Մրցումները տեղի ունեցան «Նաիրիտ» մարզադաշտի ավազային հատվածում:

94/95 թթ. ծնվածների խմբում առաջին տեղը գրավեցին մարզիչ Սուրեն Չախալյանի սաները,: Ի դեպ, այս տարիքային խմբին առաջին տեղի մրցանակը հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

92/93թթ. ծնված տղաների պայքարում 1-ին § 2-րդ տեղերը բաժին հասան մարզիչ Գարիկ Հովհաննիսյանի սաներին:

90/91թթ. տարիքային խմբի երեխաների պայքարում 1-ին տեղը գրավեցին Հովհաննես Ղազանչյանի սաները: Բարձր տարիքային խմբում` 87/89 թթ. ծնվածների պայքարում, 1-ին տեղը գրավեցին մարզիչ Սերժ Սարգսյանի ֆուտբոլիստները: Մրցումներն անցան մեծ կազմակերպվածությամբ § բոլոր խաղերին ներկա էին մեծ թվով հանդիսականներ:

Նման ֆուտբոլային միջոցառումները շատ կարեւոր են Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար:

Ավելորդ չէ նշել, որ ներկայումս «Փյունիկ» ակումբի մարզադպրոցում մարզվում են 600-ից ավելի պատանիներ, որոնց համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: