Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 ՀԱՅ ՄԱՐԶԻԿ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սպորտ

Այսօր Շվեդիայում մեկնարկում է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը առաջնությունում կներկայացնեն հետեւյալ 6 մարզիկները. Աշոտ Խաչատրյան (55կգ), Վահան Գուլարյան (60կգ), Ժորա Վարդանյան (66կգ), Մովսես Կարապետյան (74կգ), Վահե Կարապետյան (84կգ) եւ ծանր քաշային Հայկազ Գալստյան:

Հայաստանի հավաքականը Շվեդիա է մեկնել մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ: Չնայած այս մրցաշարը բավականին մեծ հեղինակություն ունի, սակայն առաջնության ընթացքում օլիմպիական խաղերի ուղեգրեր չեն խաղարկվելու: