Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՄՐՑԱԿԻՑԸ ԿԼԻՆԻ ՍԼՈՎԱԿԻԱՅԻՑ

Սպորտ

Ապրիլի 5-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում կայացավ Ինտերտոտոյի գավաթի մրցաշարի վիճակահանությունը: Այս մրցաշարը բաղկացած է հինգ փուլից. յուրաքանչյուր փուլում մասնակից թիմերը կմրցեն երկու անգամ: Մրցակարգի համաձայն` երկու խաղերի արդյունքով պարտվող թիմերը դուրս կմնան հետագա պայքարից: Մշակված ծրագրի համաձայն` Ինտերտոտոյի գավաթի խաղարկության մասնակից թիմերը կմրցեն հետ§յալ կերպ`

առաջին փուլ - 19/20 § 26/27 հունիս 2004թ.
երկրորդ փուլ - 3/4 §10/11 հուլիս 2004թ.
երրորդ փուլ - 17/18 § 24 հուլիս 2004թ.
կիսաեզրափակիչ խաղեր - 28 հուլիս § 4 օգոստոս 2004թ.
եզրափակիչ խաղեր - 10 § 24 օգոստոս 2004թ.

ՈՒԵՖԱ-ի պահանջով` մի§նույն երկիրը ներկայացնող երկու թիմեր չեն կարող մրցել իրար հետ մրցաշարի առաջին, երկրորդ § երրորդ փուլերում: Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում ձեռք բերված արդյունքները չեն ավելացնում թիմերի գործակիցը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Կիսաեզրափակիչ § եզրափակիչ խաղերի վիճակահանությունը կկայանա հուլիսի 12-ին` Նիոնում, մրցաշարի երկրորդ փուլի խաղերից հետո: Եզրափակիչների երեք հաղթողները կշարունակեն պայքարը ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 2004/2005թ. մրցաշարում, 2004թ. սեպտեմբերի 16-ին § 30-ին:

Վիճակահանության արդյունքներով Հայաստանի հանրապետությունը ներկայացնող թիմը կմրցի Սլովակիան ներկայացնող առաջին թիմի հետ: Այդ զույգի հաղթողն` իր հերթին, երկրորդ փուլում կմրցի Չեխիան ներկայացնող առաջին թիմի հետ: