Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Սպորտ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ, առաջին անգամ Հայաստանի Ազգային առաջնությունը կմեկնարկի սեփական խորհրդանշանով:

ՀՖՖ նախագահը հաստատել է խորհրդանշանը, որն իր մեջ ամփոփում է ֆուտբոլ խաղի փիլիսոփայությունը. պայքար հարձակման ու պաշտպանության հերթագայությամբ` հանուն հաղթանակի:

Այն պատկերված է 2,0,0,4 թվերի գծապատկերում` դարպասապահի ու հարձակվողի սլացիկ կերպաների մատուցմամբ, Հայաստանի հանրապետության դրոշը խորհրդանշող գույների համադրմամբ: