Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷՍՊԵՐԱՆՏՈ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԵՐ

Մշակույթ

Էսպերանտո լեզվի հեղինակը հրեա բժիշկ եւ օկուլտիստ Լյուդովիկ Զամենգոֆն է:
Ըստ Հայաստանի էսպերանտո միության նախագահ Լիդա Էլբակյանի, այսօր Երեւանում էսպերանտո լեզվի միջոցով միմյանց հետ շփվում է մինչեւ 40 մարդ: Այսօր Հայաստանը Հոլանդիայից ղեկավարվող միջազգային էսպերանտո շարժման անդամ է:

էսպերանտո դասընթացներին, ըստ միության անդամների, կարող է հաճախել սոցիալական ցանկացած կատեգորիայի մարդ:
Ի դեպ էսպերանտո լեզվում կան նաեւ հայերեն բառեր, օրինակ, խաչքար, լավաշ, եւ այլ այդ տիպի բառեր, որ ընդհանրապես չեն թարգմանվում: