Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼԱՎ ԾԱՂՐԱՆԿԱՐԸ ԼԱՎ ԶՈՔԱՆՉԻՑ ԷԼ ԼԱՎ Է»

Մշակույթ

«Այս ցուցահանդեսի հիմնական թեման հակաահաբեկչությունն է: Մենք՝ երգիծաբաններս, ներկը որպես զենք վերցրել եւ պայքարում ենք տեռորի դեմ: Պայքարի ձեւ է նաեւ ծիծաղել տեռորիստների վրա»,- այսօր նկարիչների միությունում ծաղրանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց ծաղրանկարիչ Սուքիաս Թորոսյանը:

Ցուցահանդեսը կրում է «Ականազերծում հայկական ձեւով» խորագիրը: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հայտնեց, որ նման ցուցահանդեսները դարձել են ավանդական, քանի որ ժպիտը եւ ծիծաղը այն գծերն են, որոնք պահում են մեզ:

«Ոզնին այսօր 50 տարեկան է, եւ մենք 50 տարի շարունակ տպագրել ենք ծաղրանկարներ, քանի որ դրանք լավ ֆելիետոնից էլ լավն են, նույնիսկ՝ լավ զոքանչից»,- նշեց Արամայիս Սահակյանը: