Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինգո- Արմենիա»-ն ապահովում է Ազգային պարը (տեսանյութ)

Բիզնես
72f4d1193eb73902e8f126bd463f2dcb

Այս տարի ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ղեկավարած Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» համույթը կտոնի 25-ամյա հոբելյանը:

Խորեոգրաֆիայի պրոֆեսիոնալ էլեմենտներով հագեցած եւ ժամանակակից պարարվեստի նոր ուղղություն որդեգրած Ազգային պարն աշխարհի մեծ բեմերում ներկայացվել է որպես հայ մշակույթի արժանապատիվ դիմագիծ։

Ակտիվ ստեղծագործական կյանքով ապրող «Բարեկամություն» համույթի վաստակաշատ կոլեկտիվը հոբելյանական հանդիսությունների իր անդրանիկ համերգը նվիրեց կանանց միջազգային տոների միամսյակին:

Իսկ գարնանային այս գեղեցիկ երեկոն հանդիսատեսը վայելեց շնորհիվ «Բարեկամություն» համույթի գլխավոր գործընկերներից մեկը «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերության: Սա մշակութային ամենատարբեր նախաձեռնությունների հովանավոր «Ինգո- Արմենիա» ընկերության հերթական նվերն էր՝ արվեստասեր հանրությանը: