Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ ԱՊՐՈՒՄ Է

Մշակույթ

«Գիրքը կարող է դառնալ կյանքի դասագիրք: Այստեղ մենք հանդիպում ենք ինքն իր հետ զրուցող, խորհող անհատի»,- այսօր Հրանտ Մաթեւոսյանի «Սպիտակ թղթի առջեւ» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Այս ժողովածուն գրողի հետմահու առաջին գիրքն է եւ առաջին խոսքը գեղարվեստական խոսքի սահմաններից դուրս ներկայացնելու Հրանտ Մաթեւոսյան տեսանողին, մտածողին ու գեղագետին:

Շնորհանդեսին ներկա էին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Թամար Պողոսյանը, փոխնախարար Կարինե Խոդիկյանը եւ այլոք:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, հաջորդ տարի կկարողանանք այցելել Հրանտ Մաթեւոսյանի տուն թանգարան:

Վերջում հանդիսականներին «Աշնան արեւ» վիպակից հատվածներ ընթերցեց դերասանուհի Վիոլետա Գեւորգյանը: