Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՍԻՐԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մշակույթ

«Սա լավագույն առիթն էր, որ եվրոպացի մտավորականները ճանաչեին Հայաստանը եւ ներկայացնեին այն ողջ աշխարհին»,- այսօր «Գրական տապան» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց ԱՕԿՍ-ի համանախագահ Հասմիկ Պողոսյանը:

2001թ. հոկտեմբերի 2-ից 14-ը ԱՕԿՍ-ի նախաձեռնությամբ Հայաստան էին ժամանել 13 եվրոպացի գրողներ, որոնց այցի ծնունդն էլ հենց «Գրական տապանն» էր:

Հինգ մասից բաղկացած այս գիրքը ավելի շատ ռեպորտաժային է, քան գրական, քանի որ թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի խոսքերով «գրականությունը միայն գիշերել է այս գրքում, բայց այդ գիշերվա շնորհիվ տարբեր մշակույթներ ունեցող ազգերի մարդկանց աչքերի մեջ արտացոլվել է մեր երկրի իրական պատկերը», ինչպես օրինակ իռլանդացի գրող Անն Հավերթինն է գրել, որ Հայաստանը դրախտ է, իսկ հայերը՝ սրբապատկերներ:

Գրքի անվանումն, ըստ գրքի թարգմանիչ Դավիթ Մուրադյանի, խորհրդանշում է այն, որ «Նոյի զավակները ցրվել են աշխարհով մեկ, եւ նոր հազարամյակի շեմին նրանք պետք է վերադառնային ելման կետ՝ Արարատ, իրենց մտքով եւ մտավորականներով»:

Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ ապրիլի կեսերին «Գրական կամուրջներ 2004»-ի շրջանակներում Հայաստանում կհյուրընկալվեն իրանցի գրողները: