Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՉԵՄ ՓՈՇՄԱՆԵԼ ՄՀԵՐԻՆ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Մշակույթ

Մարտի 25-ին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ուսանողները, ինչպես նաեւ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը:

Դերասանուհին կարդաց հատվածներ իր կատարած դերերից, պատասխանեց ուսանողների հարցերին: Ուսանողներից մեկի այն հարցին, թե ինչպես է Մհեր Մկրտչյանը սեր խոստովանել նրան, դերասանուհին պատասխանեց, որ իրոք նման բան եղել է, սակայն ինքը չի փոշմանել Մկրտչյանին մերժելու համար, քանի որ հետագայում ունեցել է հրաշալի ամուսին, որին միշտ կսիրի:

Հանդիպման վերջում ԵՊՀ-ի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը դերասանուհուն նվիրեց Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը եւ համալսարանի ոսկե մեդալ: