Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ 600 ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

Մարզեր

Մարտի 24-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կնշի երկրաշարժի գոտու վերականգնման համար նոր, 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի իրականացումը:

Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ տնօրենը կայցելի Գյումրի: Այցին կմասնակցեն նաեւ քաղաքաշինության նախարար Արա Արամյանը, Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ կադաստրի պետական հանձնաժողովի նախագահ Մանուկ Վարդանյանը:

Բնակարանային վկայագրեր կտրամադրվեն տնակներում բնակվող Գյումրիի 600 ընտանիքների: