Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Տնտեսություն

Մարտի 24-ին Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 22-րդ նիստը, որտեղ բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Դումիտրու Բուզատուն:

Օրակարգում ընդգրկված են 2003-ի հոկտեմբերին Սալոնիկում տեղի ունեցած 21-րդ նիստի արձանագրության հաստատումը, քննարկումներ հաշմանդամների սոցիալական, տնտեսական ու քաղաքացիական իրավունքների ընդլայնման հարցերի շուրջ, հանձնաժողովի 23-րդ նիստի անցկացման ժամկետների եւ վայրի որոշումը: