Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՔՐԻՍՏՈՍԻ ԿՐՔԵՐԸ» ՄԱՀ ԵՆ ԲԵՐՈՒՄ

Մշակույթ

Բրազիլիայում Մել Գիպսոնի «Քրիսոսի կրքեր» ֆիլմի ցուցադրման ժամանակ հանկարծամահ է եղել 43-ամյա մի հոգեւորական: Մահացածի ընկերները պնդում են, սակայն, որ ֆիլմը չէր կարող մահվան առիթ դառնալ:

Ի դեպ, մահացածը երկրորդ անձնավորությունն է, որն այս ֆիլմի դիտման ժամանակ մահացել է. անցած ամսից ֆիլմի ցուցադրության ժամանակ հանկարծամահ էր եղել Կանզասի մի 50 ամյա բնակչուհի:

Նկատենք, որ Արամ Ա կաթողիկոսը ոչ մի վատ բան չի տեսնում այդ ֆիլմում, եւ դեմ է այն կարծիքին, թե պետք է արգելել ֆիլմի ցուցադրությունը: Նա դեռ ողջունել է ռեժիսորի աշխատանքը: