Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՍԿԱԿԱՆ ԿՐԿԵՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ

Մշակույթ

Երեւանի ՊԵտական Կրկեսի շենքը շահագործման է հանձնվել 1962 թվականին եւ մինչեւ օրս շենքը կապիտալ չի վերանորոգվել: Կրկեսը նույնպես ինչ-ինչ պատճառներով դուրս է մնացել Լինսի հիմնադրամի նորոգումների ցուցակից եւ խոստացել են, որ երկրորդ փուլում կընդգրկվի:

«Շենքը չի համապատասխանում ոչ մի չափանիշների, անմխիթար վիճակում են սանիտարական, ջրային համակարգերը: Կրկեսի շենքը 4 հարկանի է, երկրորդ հարկի տանիքը անմխիթար վիճակում է եւ անձրեւաջրերը հոսում են առաջին հարկ»,- ասում է Պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Սոս Պետրոսյանը:

Ըստ տնօրենի՝ ձմռանը շենքում ավելի ցուրտ է, քան դրսում, իսկ ամռանը ահավոր տոթ է:

Իսկ Երեւանի կրկես հռչակավոր դերասաններ հրավիրելու եւ հետաքրքիր ներկայացումներ կազմակերպելու համար շատ կարեւոր է շենքի վերանորոգումը:

Ըստ տնօրենի՝ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը իրենց տալիս է այնքան գումար, որ բավարարում է միայն հարկերը վճարելուն:

«Ես զարմանում եմ, կրկեսը լինելով միակը Հայաստանում եւ գտնվելով քաղաքի կենտրոնում, այդպիսի անմխիթար վիճակում է»,- ասաց տնօրենը:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ Կրկեսը կընգրկվի Լինսի երկրորդ փուլի ցուցակում, սակայն դեռեւս հայտնի չէ, կլինի երկրորդ փուլ, թե ոչ:

Մեզ մնում է եզրակացնել, որ այսօր, երբ կրկեսի են վերածվել խորհրդարանը, կառավարման մարմինները, իշխանությունը իսկական կրկեսի կարիք չի զգում: