Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԱՎԵՐԴԻԻ ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ Է

Մարզեր

Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի «Անուշ» կինոթատրոնի շենքը կառուցվել է անցյալ դարի 70-ական թվականներին։ Այն այսօր փլվելու վտանգի առաջ է։

Մեկ այլ կինոթատրոն՝ «Լալվարը», մի քանի տարի առաջ Ալավերդու տարածաշրջանի գյուղերի կինոակումբների սարքավորումների հետ միասին սեփականաշնորհվեց, իսկ «Անուշը» մնաց բարձիթողի վիճակում։

Անձրեւաջրերն անխնա քանդում են շինությունը։ Նախկինում քաղաքապետարանը շահագրգռված էր շենքը որոշակի փոփոխությունների ենթարկելով՝ դարձնել շուկա, սակայն մեծ գումարների անհրաժեշտության պատճառով ծրագիրը չիրականացվեց։

Կինոթատրոնի ճեմասրահը մերձակա շուկայի համար պահեստի դեր է կատարում, որպեսզի շուկայի պահակն ինչ որ չափով հսկի նաեւ կինոթատրոնի շենքը։