Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՇԱԹԱՂԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ

Մշակույթ

Այսօր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարանում բացվեց Քաշաթաղի երեխաների լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էր 62 լուսանկար, որոնք 14 սաների աշխատանքներն են: Լուսանկարներիչները Քարիգա գյուղի 9-ից 15 տարեկան երեխաներն են:
Աշխատանքները պատրաստվել են 5-ից 6 ամսվա ընթացքում:

Լուսանկարչական խմբակի ուսուցիչ Խաչիկ Բաղդասարյանը ցավով նշեց այն փաստը, որ երեխաները շատ դեպքերում ժամանակ չեն ունենում հաճախել դասերին, որովհետեւ ստիպված են լինում անասնապահությամբ զբաղվել:

«Ես կադրը միանգամից եմ վերցրել, նկարել եմ բնությունը, որովհետեւ այն շատ գեղեցիկ է»,- ասաց սան Վարդանյան Անդրանիկը:

«Երբ ես երեխաներին ասում եմ, տեսեք այս կոմպոզիցիան գեղեցիկ է, նրանք ասում են, որ մյուսը ավելի գեղեցիկ է, այսինքն նրանց մոտ ձեւավորվել է ճաշակ եւ վերաբերմունք»,- հպարտությամբ ասում է Խաչիկ Բաղդասարյանը:

Ցանկացողները առաջիկա 20 օրերին կարող են դիտել լուսանկարները: