Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՂԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Մշակույթ

Այսօր Նկարիչների միությունում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Գեղամ Ասատրյանի նկարների անհատական ցուցահանդեսը:

Նա աշխատում էր նաեւ ՀՀ նորաստեղծ հեռուստատեսությունում՝ որպես բեմադրող նկարիչ, ուր տարբեր տարիներին ձեւավորվում են նրա 200 հեռւստաներկայացումները եւ ֆիլմերը:

Գեղամ Ասատրյանի գործերի առաջին անհատական պատկերահանդեսը բացվել է հետմահու 1996 թ. Երեւանի նկարչի տանը, որը չէր ընդգրկում նրա բոլոր նկարները:

Այս ցուցահանդեսին ներկայացված էին 150-ից ոչ պակաս աշխատանքներ՝ գեղանկարչական եւ թատերական էսքիզներ:Նկարները նրա տարբեր տարիների աշխատանքներն են: Նկարները հիմնականում արված են յուղաներկով:

«Հորս աշխատանքները երբեք ամբողջությամբ չէին ցուցադրվել, հիմա ամբողջությամբ ցուցադրվում է, եւ այս նկարները հայերեն են խոսում»,- ասում է Գեղամ Ասատրյանի որդին՝ Լեւոն Ասատրյանը:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ մարտի 27-ը: