Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՆՑ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔ ՉՈՒՆԵՆՔ

Տնտեսություն

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Վիվիան Ուոքերի գլխավորությամբ Հայաստանի 10 համայնքների` 84000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհներ բաշխվեցին:

Գումարն օգտագործվելու է մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, մարզահրապարակներ վերանորոգելու համար: Վերանորոգումը կարճաժամկետ է § պետք է իրականացվի 6 ամսվա ընթացքում:

Ծրագիրը վերահսկվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից, իսկ իրականցման համար պատասխանատու է «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը: «Փրկենք երեխաներին» կազմակերպության տնօրեն Իրինա Սաղոյանի ասելով դրամաշնորհները տրամադրվել են սարսափելի լուրջ մրցույթի արդյունքում: