Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՐՈՇ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ԻՍԿ ԱՅԴ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱ

Մարզեր

Մարտի 9-ին կայացած Գյումրու թիվ 41 դպրոցի տնօրենի ընտրություններում առաջադրված 7 թեկանծուներից տնօրեն է ընտրվել հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը։

Այս ընտրությունը առաջացրել է տնօրենի մրցույթի մասնակից Հայկ Սուլթանյանի դժգոհությունը։ Նրա խոսքերով, «Մարզում սկսվել է դպրոցների տնօրենների ջարդ՝ դաշնակցական ընկերներին տնօրենի պաշտոնում տեղավորելու նպատակով եւ այդ գործընթացն իրականացվում է դաշնակցական տեղական կոմիտեի համապատասխան որոշման համաձայն»։

Որպես ասվածի ապացույց, Հայկ Սուլթանյանը թվարկեց այն դպրոցների անունները, որտեղ վերջին ամիսներին կատարվել են կադրային փոփոխություններ՝ տնօրեններն ազատվել են աշխատանքից եւ նրանց փոխարեն ընտրվել են դաշնակցական կուսակցության ներկայացուցիչներ։

Որպես այդպիսիք նշվեցին Մարալիկի թիվ 2 Մարմաշենի, Սպանդարյանի, Հառիճի, Անուշավանի, Պեմզաշենի, ինչպես նաեւ Գյումրու թիվ 28 եւ 41 դպրոցները։

Ընդհանուր առմամբ, թիվ 41 դպրոցի տնօրենի ընտրությունները Հ. Սուլթանյանը համարում է անօրինական, նշելով, որ խորհրդի կազմում ընդգրկված են այնպիսի քաղաքացիական ծառայողներ, ովքեր, ըստ օրենքի իրավունք չունեն որեւէ կուսակցության շահերը պաշտպանել։ Իսկ ահա խորհրդի անդամներից մեկին էլ նշանակել են դպրոցի ուսմասվարի պաշտոնում, որպեսզի վերջինս իր ձայնը տա իրենց նախընտրելի թեկնածուի օգտին։

Հ. Սուլթանյանը կասկածի տակ է առնում նաեւ տնօրենի պաշտոնում ընտրված Արտակ Ավետիսյանի մանկավարժական գործունեության համապատասխանությունը է տնօրենի պաշտոնի չափանիշներին։ «Ինչեւէ, սա դեռ սկիզբն է», - ասաց նա,- «հաջորդ դաշնակցական տնօրենը նշանակվելու է Կրաշենի դպրոցում»։