Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՋԱՎԱԽՔԱՀԱՅԵՐԻՆ ՆՈՐ ԳՐՔՈՎ

Մշակույթ

Այսօր Ազգային գրադարանում տեղի ունեցավ՝ «Կորխ օրերն այստեղ չեն ծերանում» գրքի շնորհանդեսը: Գրքի հերոսներն իրական մարդիկ են, որոնք ապրում են Ջավախքում, Երեւանում, Կրոսնադարում եւ Մոսկվայում: Գիրքն իր մեջ ներառում է Ջավախքի Կորխ եւ Թոթխա գյուղերի կենսագրությունը, ժողովրդի պատմությունը, կենցաղը, ավանդույթներն ու ծեսերը: Գիրքը նվիրված է Կորխ գյուղի հիմնադրման 170-ամյակին: Այն հիմնադրվել է 1830-1832թ.-ին էրզրումահայերի եւ տեղաբնակների կողմից:

Գիրքը ստեղծվել է փաստա-վավերագրական եւ պատմական հիմքերի հիման վրա: Գրքի հեղինակներից մեկի Ռազմիկ Մուրադյանի խոսքերով՝ մեծ դժվարություններից հետո գիրքը հրատարակվեց ջավախքահայ գործարարների օգնությամբ: Նրա հավաստմամբ՝ այսօր Ջավախքում ապրում է 7300 հայ ընտանիք: