Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՐԱՄՆԵՐԸ ՈՉ ԹԵ ԿՃՌՃՌԱՆ, ԱՅԼ` ԿԶՐՆԳԱՆ

Տնտեսություն

«Ապրիլի 1-ից շրջանառությունից դուրս կգան 10, 25, 50, 100 եւ 200 թղթադրամները»,- այսօր Կենտրոնական Բանկում հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց բանկի ներկայացուցիչ Գեւորգ Թումանյանը:

Քաղաքացիներն, ըստ նրա, անհանգստանալու խնդիր չունեն, քանի որ խոսքը դրանց օգտագործման դադարեցման մասին չէ: «Նրանք կպահպանեն իրենց արժեքը, սակայն աստիճանաբար դուրս կգան շրջանառությունից»,- ասաց պարոն Թումանյանը:

Իբրեւ վճարամիջոց կօգտագործվեն բացառապես 10, 25, 50, 100, 200 դրամանոց մետաղադրամները: Ինչ վերաբերվում է 500 դրամանոց թղթադրամին, ըստ ԿԲ ներկայացուցչի, այն իբրեւ վճարամիջոց շրջանառության մեջ կմնա մինչեւ 2005 թվականի հուլիսի 9-ը: