Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐՃԿՈՒՏ «ԱԿՈՒՄԲՈՒՄ ՀԱՇՎԻՉ ՉԿԱ»

Մարզեր

Կարճկուտ գյուղը էլեկտրաֆիկացվել է դեռ Հայրենական պատերազմի տարիներին, որից հետո էլեկտրասյուները չեն վերանորոգվել։ Այս ու այն կողմից կախված հաղորդալարերը սպառնալիք են հանդիսանում մարդկանց եւ կենդանիների համար։ Արդեն մեկ տարի է այս խնդիրներին գումարվել է նաեւ գյուղի սղոցարանի եւ ակումբի հոսանքազրկումը։

Համայնքի ղեկավար Հայկազ Դավթյանի կարծիքով այդ օբյեկտները էլեկտրաէներգիայի պարտք չունեն, սակայն շարունակվում են մնալ հոսանքազրկված։

«Էլցանց» ՓԲԸ Թումանյանի մասնաճյուղից տեղեկացանք, որ սղոցարանի հոսանքազրկման պատճառը գյուղի տրանսֆորմատորի ցածր հզորությունն է, իսկ ակումբը հոսանքով կապահովվի հաշվիչ տեղադրելուց հետո։