Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը

Հասարակություն
905feea5b722e461e5e31a68717b12e1

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը: Կոմպոզիտորը 67 տարեկան էր:

Շատերը կհիշեն Վախթանգ Կիկաբիձեի կատարմամբ հնչած նրա «Мои года, мое богадство» եւ «Проводы любви» երգերը, որոնք մեծ ճանաչում բերեցին Գեորգի Մովսեսյանին: Ժողովուրդը սիրել է նաեւ նրա «Береза»-ն, որը կատարել է հանրահայտ Աննա Գերմանը։

Գեորգի Մովսեսյանը համագործակցել է Ռոբերտ Ռոժդեստվենսկու եւ Միխաիլ Տանիչի հետ։ Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախագահ Վլադիսլավ Կազենինը հայտնելով կոմպոզիտորի մահվան լուրը՝ ասել է. «Գեորգի Մովսեսյանի անունը եւ ստեղծագործությունը ընդմիշտ կմնա միլիոնավոր ռուսների հոգում»:

Գեորգի Մովսեսյանը ծնվել է Խարկովում՝ 1945 թ. օգոստոսի 2-ին: Սովորել եւ ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը։ Բազմաթիվ երգերի, հեղինակ է: Նրա ստեղծած երգերից մի քանիսը ժամանակին իսկական հիթ են դարձել եւ մինչ օրս չեն մոռացվում։
2001 թ. ստացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչում։