Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համերգ՝ Ռուբցովի ղեկավարությամբ (տեսանյութ)

Մշակույթ
c0bb6733eade16e7ab5f4f3a1629d846

Ռուսաստանից հատուկ հրավիրված դիրիժոր Անդրեյ Ռուբցովի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցած շաբաթ ներկայացրեց Ֆրեդերիկ Շոպենի դաշնամուրի և Էդվարդ Գրիգի լարային կվարտետի կոնցերտները:

Համերգի մենակատար, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 7-րդ մրցույթի և Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիր, 17- ամյա Ժորա Սարգսյանն առանց երժշտության չի պատկերացնում իր կյանքը:

«Ծնվել եմ երիժիշտների ընտանիքում, հայրս կլառնետահար է: Սիրում եմ այս աշխարհը: Նվագելիս ամեն ինչ մոռանում եմ, աչքերս փակում և սավառնում հնչյուների աշխարհում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ժորա Սարգսյանը:

Դիրիժոր Անդրեյ Ռուբցովը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար մեծ պատիվ է աշխատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:

«Առաջին անգամ եմ Երևանում։ Արդեն հասցրել եմ սիրել Ձեր քաղաքը: Նվագախմբի անդամները մեծ էնտուզիազմով են աշխատում, սիրում են իրենց գործը և արդյունքն էլ լավ է ստացվում»,-ասաց Ռուբցովը:

Հայաստանի երիտասարդական նվագախումբը ելույթ է ունեցել աշխարհի խոշորագույն համերգասրահներում` Փարիզի Opera Garnier, Բեռլինի Konzetthause, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի համերգասրահ, Աբու-Դաբիի մշակութային կենտրոն և այլն:

Նվագախումբը համագործակցել է Վլադիմիր Սպիվակովի, Դենիս Մացուեւի, Վադիմ Ռեպինի, Միշել Լեգրանի եւ այլ հռչակավոր երաժիշտների հետ:

2007-ից նվագախումբը ներկայանում է որպես Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ: