Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՀԱՑԵԼ Է ՊԵՐՃ ԺԱՄԿՈՉՅԱՆԸ

Հասարակություն

Փետրվարի 23-ին Մասաչուսեթսում մահացել է ամերիկահայ աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը:

Նա եղել է ամերիկացի առաջին երգեհոնահարը, որը1965 թվականին համերգային շրջագայությամբ եղել է Խորհրդային Միությունում: Համաշխարահային սիմֆոնիկ նվագախմբի հետ նա ունեցել է մի շարք համերգներ:

Նրա «Սրբերից սուրբը» եւ «Փուլենք» երգեհոնի համերգները «Նյու Յորք Թայմս» - թերթի կողմից ճանաչվել են բոլոր ժամանակների 50 լավագույն ձայնագրություններից մեկը:

Պերճ Ժամկոչյանն իր համերգային վերջին շրջագայությունը կատարել է 2003 թվականի դեկտեմբերին՝ այցելելով Իտալիա: Նա շքանշանների է արժանացել կարդինալ Աղաջանյանի, Վազգեն Ա. կաթողիկոսի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Վենետիկի Մխիթարյան միաբանության եւ Հայաստանի նախագահի կողմից:

1970 թվականին Ժամկոչյանը ստեղծել է «Կոմիտաս» երգեհոնային հիմնադրամը: