Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր iPhone 4S-ը հասանելի է հայ սպառողին

Բիզնես
5f511876dda5d4e68ce726b605ff108c

Նոր iPhone 4S-ը, որը վաճառքի հանվել էր Apple ընկերության նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի մահվանից մոտ 10 օր հետո՝ այսօրվանից հասանելի է նաև հայ սպառողներին, շնորհիվ iPhone.am խանութ-սրահի:

iPhone 4S-ը տեսքով չի տարբերվում նախորդ սերնդի iPhone 4-ից, բայց առանձնանում է իր հզորությամբ: Նոր iPhone-ն աշխատում է A5 երկմիջուկային բջջային չիպով եւ արդեն օգտագործվում է iPad 2-ում:

Սարքի գրաֆիկական համակարգի արտադրողականությունը, Apple-ի հավաստամբ, iPhone 4-ի համեմատ, 7 անգամ ավելի է:

iPhone 4S-ի ֆոտոխցիկի հնարավորությունը նունպես ավելի մեծ է՝ 8 մեգապիքսել: Այն թույլ է տալիս տեսաձայնագրել 1080p հնարավորությամբ։ Իսկ AirPlay տեխնոլոգիայի միջոցով պատկերը՝ փոխանցել հեռուստացույցի մեջ:

iPhone 4S-ն աշխատում է ինչպես GSM, այնպես էլ CDMA ցանցերում: Նոր սարքում ներդրված է Siri ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս «շփվել» սմարթֆոնի հետ, ձայնի օգնությամբ ու նույնիսկ SMS «թելադրել»՝ առայժմ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով:

iPhone 4s-ը ևս հանդես կգա երկու գույնով՝ սև ու սպիտակ: Այն կներկայացվի երեք՝ 16GB, 32GB և 64GB ներքին հիշողությամբ:

iPhone 4S-ը վերջին արտադրանքն է, որի թողարկման վրա աշխատել է Apple ընկերության նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը: