Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցույց տվեք Ձեր տոմսակը

Հասարակություն
b8787ae2c05ab3e6c1a7232d078af6cf

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին Երևանի Կամերային պետական թատրոնում տեղի կունենա Դավիթ Մուրադյանի «Ցույց տվեք Ձեր տոմսակը» պիեսի  հայերեն և անգլերեն ընթերցումները:

Պիեսի տարբերակների հեղինակներն են լեհ բեմադրիչ Յացեկ Պացոխան, էստոնացի գրող, կինոռեժիսոր Պետեր Սաուտերը և հունգարացի բեմադրիչ Լասլո Գարացին: Բեմադրության ռեժիսորն է Վահան Բադալյանը:

Հեղինակները Հայաստան են ժամանել Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Գրական Տապան 2011. տասը տարի անց» մշակութային ծրագրին շրջանակներում:

Ի դեպ, այսօր Կամերային պետական թատրոնում նշվելու է Դավիթ Մուրադյանի 60-ամյակը։