Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարանի առքուվաճառք՝ iPhone-ով

Բիզնես
eca13019bb07ccda7195df0b81d0a436

Estate.am ընկերությունը թողարկել է Հայաստանում եզակի՝ անշարժ գույքի վաճառքի ու վարձակալության մասին հայտարարություններով iPhone հավելվածը։

Ըստ գնի, տարածքի, տեղանքի բնակարանի փնտրումը iPhone այս հավելվածում Ձեզ համար հաճախ կարող է ավելի դյուրին լինել, քան Estate.am կայքի on-line տարբերակով։

Շնորհիվ հետաքրքիր լուծումների՝ այսուհետ դուք կարող եք արագորեն հենց Ձեր iPhone-ի վրա ծանոթանալ կայքի՝ առքուվաճառքի, վարձակալության վերաբերյալ թարմացումներին։

Ի դեպ, քաղաքի քարտեզի վրա ոչ միայն նշված կլինի վաճառվող շինության տեղը, այլեւ՝ որքանով եք Դուք հեռու այդ տարածքից։

Մի՞գուցե հենց սա է Ձեր երազանքի տունը, իսկ դուք կորցնում եք պահը։ Դրա համար ավելի հաճախ այցելեք Ձեր iPhone։

Հավելվածը կարող եք բեռնել հենց կայքից։

Ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել,ո ր առաջիկայում թողարկվելու է նմանատիպ հատուկ հավելված արդեն Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար։