Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՒՔԸ ՇԻՐԱԿՈՒՄ

Մարզեր

Վերջին օրերին տեղացած ձյունն ու 24 մետր-վայրկյան արագությամբ քամու առաջացրած ձյունամրրիկը փակել էր մարզի ավտոճանապարհների մեծ մասը։ Ստեղծված վիճակը որոշակի դժվարություններ էր առաջացրել անխափան երթեւեկության համար։ Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանի տեղեկացմամբ, բուքը սկսվելու առաջին իսկ պահից իրականացվել են փակ ճանապարհները բացելու աշխատանքներ: Շիրակի մարզի ԱԻ եւ ՔՊ վարչությունից տեղեկացանք, որ հատկապես բարդություններ են առաջացել «Շիրակ» գերեզմանատուն եւ Շիրակ համայնք հատվածում: Շուրջ 40 մեքենաների խցանումները դժվարացրել են մաքրման աշխատանքները: Մարզպետունի Մարգարյանը մատնանշեց այն փաստը, որ որոշ անկազմակերպվածություն է եղել աշխատանքների ժամանակ: Մերժվել է աշխատանքներում տանկերի ներգրավումը։ Դա գործնականում անիրատեսական է համարվել, քանի որ ձյան կուտակումներում աչքի համար աննկատ մեքենաներ են եղել: Ընթացքում իրականացվել է նաեւ ուղեւորների տարհանում: Գյումրի են տեղափոխվել 97 ուղեւորներ, որոնցից 15՝ մանկահասակներ, այդ թվում 1-ը՝ 6 ամսական երեխա: Բքի պատճառել Աշոցքում շարքից դուրս է եկել խմելու ջուր մատակարարող պոմպակայանը, իսկ մի քանի համայնքներ զրկվել են էլեկտրասնուցումից։ Տուժածներ չկան, իսկ վնասների գնահատումը կսկսվի բուքը կտրվելուն պես:

Գյումրի «Ցայգ»հեռուստաընկերություն