Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի մասին խոսում են փաստերը (տեսանյութ)

Բիզնես
01045830b9d2c067eb1b42e8e0bfc195

Այս տարի, մինչ սեպտեմբեր ամիսը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ, ընկերությունը 1,5 անգամ ավելացրել է իր ակտիվները, որոնք կազմում են մոտ 6 մլրդ դրամ:

Այսօր իր 14-ամյակի կապակցությամբ, լրագրողների հետ հանդիպմանը ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը նշեց, որ նշված արդյունքներն իրենք են խոսում ընկերության հաջողությունների մասին:

«Ա1+»-ի հարցին, թե. կոնկրետ ի՞նչ արդյունքներ են գրանցել վերջին 8 ամիսների ընթացքում, ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը պատասխանեց՝ «Այս ընթացքում մենք մի փոքր շեղումով կատարեցինք մեր տնօրենների խորհրդի որոշումը` պարտադիր ապահովագրության շեմը հասցնել մինչև 55 տոկոսի` դրա հետ մեկտեղ, կամավոր ապահովագրության ոլորտում ունեցանք 21 տոկոս աճ»:

Ընկերության գործադիր տնօրենը տեղեկացրեց նաև, որ այս տարի Հայաստանի 10 մարզերում բացվել են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի գրասենյակներ, իսկ ընկերության աշխատակիցների թիվը գրեթե 100- ով ավելացել է:

Լևոն Ալթունյանի հավաստմամբ` ընկերությունն առաջիկայում Հայաստան կներմուծի ապահովագրական և ֆինանսական շուկային բնորոշ նորագույն տեխնիկա:

«Ընկերության զարգացման կոնցեպցիան սա է` նորագույն տեխնոլոգիաների ներմուծում առանց նոր վտանգների և նորագույն ռիսկերի ներմուծում՝ հայաստանյան ֆինանսական շուկա»,-տեղեկացրեց պարոն Ալթունյանը:

Նրա կարծիքով` իրենց ընկերության հաջողության գրավականներից մեկը հետադարձ կապն է՝ հաճախորդների հետ:

«Մենք ստանում ենք և շնորհակալական խոսքեր, և դժգոհություններ, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Դա նշանակում է, որ հաճախորդն ուզում է իր ճակատագիրը կապել մեր ընկերության հետ և տեսնել նրա զարգացումը»,- ավելացրեց ընկերության գործադիր տնօրենը: