Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՓՈՐՁ

Տնտեսություն

«Հայաստան ապրանքներ ներկրողները եւ արտահանողները այսօր մեկ չլուծված խնդիր ունեն՝ բեռնափոխադրումների բարձր գինը», - այսօր «LOGOS EXPO CENTER» ընկերության կազմակերպած «Շինարարություն եւ Վերանորոգում EXPO 2004» ցուցահանդեսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Գարեգին Մելքոնյանը:

Ըստ նրա, այս ցուցահանդեսի հիմնական նպատակն է ՝ արդար մրցակցության զարգացումը եւ ներդրումային դաշտի ընդլայնումը.«Ցուցահանդեսի մասնակիցները լավ գիտակցում են, որ եթե իրենց արտադրանքը բարձր որակ չունի, ապա իրենք որեւիցե մրցակցության չեն դիմանա»:

Ցուցահանդեսին մասնակցում էին ընկերություններ՝ Հայաստանից, Բրիտանիայից, Իտալիայից, Իրանից եւ Թուրքիայից, որոնք սպարողին ներկայացրեցին շինարարական տեխնոլոգիաների եւ սարքավորումների լայն ընտրանի: