Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵ՞ՂԾ ԷԻՆ

Մարզեր

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հունվարի 18-28-ը Գյումրու 1000 բնակչի շրջանում անցկացրել է հարցումներ, որոնք վերաբերել են ՏԻՄ եւ իշխանությունների վարկանիշներին։

Ըստ ակումբի խորհրդի նախա•ահ Լեւոն Բարսեղյանի, հարցվողների ընտրությունը կատարվել է վերջին երկու ընտրությունների ընտրացուցակների համամասնությամբ։ Հարցվողների շուրջ 60 տոկոսը եղել են կանայք, 40 տոկոսը՝ տղամարդիկ։

Այն հարցին, թե իշխանության որ ոլորտներում է առավել արմատացած կաշառակերությունը, կոռուպցիան եւ պաշտոնական դիրքի չարաշահումը, տրվել են տարբեր պատասխաններ։

Մասնավորապես` հարցվածների մոտ 15 տոկոսը առանձնացրել են •իտության ու կրթության ոլորտը, 10 տոկոսը՝ առողջապահության։

Հարցվածների մոտ 70 տոկոսը կարծում է, որ անցած նախա•ահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած օրինախախտումներն էականորեն ազդել են ընտրությունների արդյունքների վրա։

Եթե հարցվածների 31 տոկոսը լիներ հանրապետության նախա•ահ, ապա առաջնահերթորեն կլուծեր աշխատատեղերի հարցը։

13 տոկոսը կարեւորել է կաշառակերության վերացումը, 12 տոկոսը՝ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը։ Հարցվածների 11 տոկոսը հանրապետության նախա•ահի աշխատանքը •նահատել է •երազանց, 20 տոկոսը՝ լավ, 39 տոկոսը՝ բավարար, 15 տոկոսը՝ վատ։

Հարցվածներն առավել դժ•ոհ են խորհրդարանի եւ կառավարության աշխատանքից։ 35 տոկոսի կարծիքով կառավարությունը վատ է աշխատել, իսկ 21 տոկոսը վատ է •նահատել ԱԺ աշխատանքը։

«Ցայգ» հեռուստաընկերություն