Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՐՔԱՆՈՎ է ՀՐԱՏԱՊ ՋԻՊԵՐԻ ԳՆՈՒՄԸ

Տնտեսություն

Պետական գնումների գործակալության նախագահը նախորդ տարեվերջին հայտարարեց, որ պետական պաշտոնյաներին սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ գործակալությունը չի գնել:

Սակայն նա նա§ տեղեկացրել էր, որ հրատապ գնումներ կառավարություն իրավունք ունի կատարել առանց գործակալությանը տեղյակ պահելու:

Այսօր Վարդան Խաչատրյանը պատասխանելով լրագրողի հարցին, նկատեց, որ իսկապես պետական գնումների գործակալությունը չի կատարել իր ծառայողական ավտոմեքենայի գնումը: «Դա արվել է հրատապ գնման կարգով»:

Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ պետական կառավարման համակարգում գնվել է երկու թանկարժեք ավտոմեքենա՝ իր § վարչապետի համար: Դա արվել է կառավարության որոշմամբ. «2002թվականի խնայողությունների արդյունքում հնարավոր գտան, որ այդ մեքենաները գնվեն, որովհետ§ դրանից առաջ վարչապետը այցի ժամանակ մնացել էր ճանապարհին»:

Ի դեպ, նա ասաց նա§, որ ավտոմեքռենաներ են գնվել նա§ ԾԻԳ-երի համար, սակայն դրանք թանկարժեք մեքենաներ չեն եղել:

Իսկ ինչ վերաբերում է հրատապ գնման անհրաժեշտության հավաստմանը, ապա նախարարը իրեն ներկայացված դիմումի վրա ընդամենը մակագրում է «հրատապ», § այն 90 օրվա ընթացքում պետք է իրականացվի:

Ընդ որում նախարարը չի բացատրում, թե ինչու է հրատապ, պարզապես գրում է, որ «ես հավաստում եմ, որ սա հնրաավոր չէ ժամանակի առումով գնել § անհրաժեշտ է հրատապ գնել»: