Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՏՈՆԵՐԸ ԽԵՂՃԱՑՐԵԼ ԵՆ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

Տնտեսություն

«Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ խեղճանալ, բայց լոտոների հարցում խեղճացել եմ, չգիտեմ, թե ինչ կարելի է անել: Սարսափելի վիչակում ենք, անկառավարելի մի վիճակ է ստեղծվել»,- լրագորղների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ ֆինանսաների § էկոնոմիկայի նախարար Վարդան խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ համատարած ստուգումներ են իրկանացնում լոտոի բիզնեսով զբաղվող ձեռնարկություններում, ստուգումներ են սպասվում նա§ կազինոներում:

Չնայած այստեղ, ըստ նախարարի, խնդիր կա. թվով 36 կազինո մտնել-ստուգելու համար առնվազն 80 հոգի ստուգող է պետք է:

Իսկ սա պարզվում է լուրջ խնդիր է. այս ռեսուրսներով էլ ուզում են կոռուպցիայի դեմ պայքարել:

«Լոտոների դաշտում օրենսդրական մի ամբողջ բաց է, 99 թվականին ընդունված օրենքի համաձայն, լիցենզիայից կարող ենք զրկել միայն բացահայտ կեղծ խախտման դեպքում: Հիմա ոնց որոշենք, բացահայտ կեղծ է, կեղծ չէ, թեեւ այսպիսի տերմինաբանության մեջ ես ընկնում ու չես հասկանում դու ես ճիշտ, ինքն է ճիշտ, թեեւ», - ասում է Վարդան Խաչատրյանը:

Նա թե§ հիշում է, որ լոտոները իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունը պետք է ներկայացնեն մինչ§ խաղարկության սկսվելը, բայց «այդ օրը, որ պետք է տան հաշվետվությունը, ինչ ասես պատահում է՝ երկրաշարժ, ձնհալ, բարդ է, շատ բարդ», - տրտնջում է Վարդան խաչատրյանը:

Բայց հուսով է, որ ամեն ինչ կկարգավորվի օրենսդրական դաշտում: