Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2003Թ.՝ 33-37 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵ՞Ղ

Տնտեսություն

Ըստ տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար՝ Կարեն Ճշմարիտյանի 2003թ. այդքան աշխատատեղ է ավելացել ՀՀ-ում: Այնուամենայիվ, հանրապետությունում շարունակվում է պահպանվել աղքատության բարձր ցուցանիշ: Նախարարը հայտնեց, որ բնակչության ցածր եկամուտների պատճառով է, որ ՀՀ-ը մարդկային զարգացման առումով հետ է մնում: Այդ մասին նա ասաց կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում:

Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ 2003թ. առաջին անգամ անկախության տարիներից ի վեր արդյունաբերական արտադրանքի ծավալները գերազանցել են գյուղատնտեսությանը:

Ակնագործության բնագավառում նա տեղեկացրեց, որ խնդիրներ են առաջացել ՌԴ-ից հումքի ներկրման առումով, քանի որ այդ երկրում ոլորտը ազատականացվել է:

«Փոքր քիմիան», ըստ նախարարի, նույնպես աճ է գրանցել, ինչը չի կարելի ասել «մեծ քիմիայի» մասին: Եվ ներկայումս «Նաիրիտի», Վանաձորի «Պրոմեթեւս» ձռնարկությունների շուրջ բանակցություններ են ընթանում: