Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դալիի նկարները` շնորհիվ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի (տեսանյութ)

Բիզնես
fa9fa317940c46554e3ca493a55ca376

Հայաստանի Ազգային Պատկերասրահում` հուլիսի 7-ից մինչև հոկտեմբերի 10-ը հայ հանդիսատեսի համար գործելու է «Դալին և սյուռեալիստները» տպագիր գրաֆիկայի բացառիկ ցուցահանդեսը: Լոս-Անջելեսի "Քրիստին Արժիլե" պատկերասրահից Երևանցուցադրության է բերվել թվով 160 աշխատանք:

Հաշվի առնելով ցուցահանդեսի նմուշների բացառիկությունը ու պատմական արժեքները, Հայաստանի Ազգային Պատկերասրահը Լոս-Անջելեսից տեղափոխվող աշխատանքների ապահովագրությունը`Փոխադրվող գույքի ապահովագրություն դասով, վստահել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությանը:

Մասնագետները վկայում են, որ ցուցահանդեսը բացառիկ է, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում նման որակի ու մեծության արվեստագետ չի ներկայացվել Հայաստանում
Նրանց խոսքերով` այս ցուցահանդեսով Հայաստանում մեկնարկում է սյուռեալիստական ամառը և սկիզբ դրվում մի շարք այլ միջոցառումների, որոնց ընթացքում լինելու են բազմաթիվ այլ ցուցահանդեսներ և նախաձեռնություններ`նվիրված հենց սյուռեալիզմին:

Այս գույքի բեռնափոխադրումը կատարվել է, ըստ ապահովագրության պայմանագրում նշված երթուղուն, փոխադրման ընթացակարգին և ժամանակացույցին համապատասխան;
Ապահովագրության այս տեսակը, ապահովագրողներն անվանում են նաև "Մեխից` մեխ" ապահովագրություն, որը ենթադրում է կտավը մեխից իջեցնելու, մյուս մեխին փակցնելու ողջ գործընթացը:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ապահովագրության ռիսկերը փոխանցել է նաև եվրոպական խոշորագույն վերաապահովագրական ընկերություններից մեկին:

Այսուհետ մեր համաքաղաքացիներն ու բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են սյուռեալիզմով, կարող են այցելել Հայաստանի Ազգային Պատկերասրահ և հիանալ Սալվադոր Դալիի 140 և 12 հայ հեղինակների 40 աշխատանքներով;