Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉՈՒԽՉԻՆԸ ԳՈՀ ԷՐ ՀՖՖ-ԻՑ

Սպորտ

Պաշտոնական այցով Երեւան է ժամանել ԱՊՀ-ում ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Վիտալի Չուխրինը, որի այցը կապված էր ՖԻՖԱ-ի «Գոլ» ծրագրի հետ կատարվելիք աշխատանքներին: «Գոլ» ծրագրի մտահաղացումը առաջացել է դեռեւս 1975թ., երբ ՖԻՖԱ-ի այն ժամանկվա նախագահ Ժոաո Ավելանժը ֆուտբոլը զարգացնելու նպատակով որոշեց առավել հարուստ երկրների միջոցներով օգնել նաեւ աղքատ երկների ֆուտբոլի ֆեդերացիաներին:

«Գոլ» ծրագիրը սկսեց գործել միայն 1999թ.-ից, երբ ՖԻՖԱ-ն արդեն ղեկավարում էր Զեպ Բլատերը: Այս ծրագիրը իրագործվում է շուրջ 167 երկրներում, որոնց թվում են նաեւ ԱՊՀ 15 պետությունները:

Հայաստանում ծրագրի շնորհիվ վերակառուցվեց Հանրապետական ֆուտբոլի «Մալաթիա» մարզադպրոցը, որի համար ՖԻՖԱ-ն հատկացրեց 400 հազար դոլար:

Տարին 2-3 անգամ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները այցելում են ծրագրում ընդգրկված երկրներ, որպեսզի հետեւեն տարվող աշխատանքներին: Վիտալի Չուխրինը Երեւանում հանդիպելով լրագրողներին, նշեց, որ ԱՊՀ-ում «Գոլ» ծրագրի շրջանակներում հիմանականում վերանորոգում են մարզադպրոցներ, կառուցվում են խաղադաշտեր: Չուխրինը հաճելիորեն անակնկալի եկավ, երբ «Մալաթիա» մարզադպրոցում տեսավ ֆուտբոլով զբաղվող պատանի աղջիկների:

Չուխրինը ծանոթանալով մարզադպրոցի ընդհանուր վիճակին, նշեց, որ ամեն ինչ նորմալ վիճակում է եւ եթե, որեւէ խնդիր ծագի դպրոցում, ապա ՖԻՖԱ- ն միշտ պատրաստ է աջակցել:

ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը հայտնեց, որ «Գոլ-2» ծրագրով Ավան թաղամասում կկառուցվի ֆուտբոլային խոշոր ինտերնատ համալիր, որի համար կծախսվեն նաեւ ՈՒԵՖԱ-ի կողմից ֆինանսավորվող «Հետ - տրիկ» ծրագրի գումարները:

Մինչ Երեւանից մեկնելը Վիտալի Չուխրինը կհանդիպի նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: