Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ

Տնտեսություն

Այսօր Կառավարությունում ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսեսյանը հայտարարեց, որ այս տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չի սպասվում եւ տեղեկացրեց, որ այս տարի վերջնական կլուծարվի «Հայէներգո»-ն:

Նախարարը խոսեց նաեւ Հայաստան իրանական բնական գազի մատակարարման մասին: Ըստ նրա, այսօր ավելի ճիշտ է հարեւան երկրի հետ այս հարցը լուծել. «Մեզ համար նշանակություն չունի թուրքական գազ կստանա Հայաստանը, թե իրանական, սակայն պետք է հաշվի առնել, որ իրանական գազի տեղափոխման արժեքը ավելի ցածր է, քան թուրքական գազինը»: