Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հադրութում առկա է զարգացման ներուժ»

Պաշտոնական
c156c9e877c5ffc3ee663aefe6724f93

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Հադրութի շրջան:

Բնակիչների հետ հանդիպումներում նա ընդգծել է, որ շրջանում առկա է զարգացման մեծ ներուժ, եւ պետությունը նախատեսել է շրջանում`հատկապես նրա հարավային մասում իրականացնել մի շարք խոշոր ծրագրեր, մասնավորապես, գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության ոլորտներում: Նախագահի խոսքով` դա դրականորեն կազդի ոչ միայն շրջանի, այլեւ հանրապետության տնտեսության զարգացման վրա:

Բակո Սահակյանը նշել է, որ այդ ծրագրերի հաջող իրականացման համար առանձնակի նշանակություն ունի տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը եւ այս համատեքստում նրանցից ակնկալում է կազմակերպված ու ակտիվ մասնակցություն:

Նախագահն այցելել է նաեւ Քաշաթաղի շրջանի հարավային թեւում գտնվող Թովմասար ձորակը եւ տեղում ծանոթացել իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: