Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՔՍԱՅԻՆԻՆ՝ «ԲԱՎԱՐԱՐ»

Տնտեսություն

Այսպես էր գնահատել 2003թ. մաքսային պետական կոմիտեի աշխատանքը ՀՀ վարչապետը: Կառավարությունում կայացած բրիֆինգում մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենց գերատեսչությունը 2003թ. իրականացրել է կառավարության կողմից ծրագրված բոլոր միջոցառումները, իսկ մաքսային մուտքերը կատարվել են 101,1 %-ով:

Նա նշեց, որ մաքսանենգությունը հիմանականում տարածված է իրացվող եւ պահանջարկ ունեցող ապրարանքների դեպքում /դեղորայք, սնունդ, ծխախոտ.../ եւ գերատեսչությունը 2004թ. եւս ակտիվ պայքարելու է դրա դեմ:

Մաքսային պետական կոմիտեի նախագահը հայտնեց, որ իրենք տիրապետում են հացահատկի միջազգային գների մասին ինֆորմացիային եւ խորհուրդ տվեց գործարարներին մաքսային վճարներից խուսափելու համար հայտարարագրերում ցածր գներ չնշել: