Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶՊԵՏԻ ԱՍԱԾԸ՝ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՔԻԱԹ

Մարզեր

Ըստ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, «Ծաղկաձորը աստիճանաբար դառնում է մեր երկրի ինտեսիվ զարգացման գոտի»: Նա ասում է, որ Ծաղկաձորում այսօր լայն թափով շինարարական աշխատանքներ են կատարվում, կառուցվում են «ժամանակակից ոգով» հանգստյան տներ:

Պարոն Շահգալդյանն իր ասածը վերահաստատելու համար ավելացնում է, որ ամառվա սկիզբին արդեն բոլոր «համարները բրոնյա են արվում»:

Չնայած տարվող աշխատանքներին՝ Ծաղկաձորի բնակիչները կենսամակարդակի բարելավում չեն զգում: Նույնիսկ հանգստյան տներում աշխատող ծաղկաձորցիները գոհ չեն իրենց եկամտի չափից: Ըստ նրանց, այդ գումարը բավարարում է միայն հաց գնելու համար: Սա բնական է, քանի որ ծաղկաձորցիների մեծ մասն, իրենց իսկ խոսքերով, աշխատանք չունի: