Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 41-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴ

Մարզեր

Ինչպես հայտնում են Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերությունից, երեկ քաղաքի Մսի կոմբինատ թաղամասում գրանցվել է դժբախտ պատահար։

Նույն թաղամասում գտնվող նախկին մշակույթի ակումբում առաստաղից պոկված մետաղաձողը ընկել էր 41-ամյա Ավետիք Հովհաննիսյանի գլխին՝ վերջինիս պատճառելով ծանր մարմնական վնասվածք։

Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել գլխի գանգուղեղային հարվածի կոտրվածքով, արյունահոսությամբ եւ գիտակցության կորստով։ Հենց հիվանդանոցում էլ Ավետիք Հովհաննիսյանը մահացել է:

Նեյրովիրաբույժ Ռուբեն Ասլանյանի հավաստմամբ, նմանատիպ կոտրվածքների դեպքում տուժածները մեծամասամբ մահանում են։ Իսկ այն, որ շտապ բուժօգնության աշխատակիցները, ականատեսների խոսքերով, դեպքի վայր են ժամանել ուշացումով, որեւէ կերպ չի անդրադարձել Ավետիք Հովհաննիսյանի վիճակի վատթարացման վրա։