Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶՎԱՐՃԱԼԻ ՖՈՒՏԲՈԼ

Սպորտ

Այսօր Երեւան է ժամանել բաց ֆուտբոլային դպրոցի տնօրեն, դանիացի Անդերս Լեւինսոնը: Այս դպրոցի նպատակը ետպատերազմյան երկրներում ֆուտբոլի զարգացումն է: Նախագիծը ֆինանսավորվում է Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի կառավարությունների եւ ՈՒԵՖԱ-ի կողմից:

Լեւինսոնը տեղեկացրեց, որ իրենք մտադիր են Հայաստանում ընտրել 8-10 դպրոց, նրանց տրամադրել ֆուտբոլային գնդակներ, տարբեր ատրիբուտներ եւ յուրաքանյուր դպրոցում ընդգրկել 200 երեխաների, որոնց թվում կլինեն նաեւ աղջիկներ: Երեխաները շաբաթական 5 օր կխաղան ֆուտբոլ, կզվարճանան եւ հետքրքիր ժամանակ կանցկացնեն:

Այս ծրագիրը ՈՒԵՖԱ-ի կողմից ոսկե մեդալի է արժանացել: Լեւինսոնի գլխավորած կառույցը հիմնադրվել է 6 տարի առաջ եւ առաջին նախագծերն իրականացվել են բալկանյան թերակզում` Բոսնիայում, Սերբիայում, Խորվաթիայում, Մակեդոնիայում: Այնուհետեւ նման ծրագրեր են իրագործվելու Կովկասում` Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում:

Լեւինսոնը արդեն հանդիպել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ եւ քննարկել այս տարի նախատեսված աշխատանքներին վերաբերվող խնդիրներ:

«Բաց զվարճային ֆուտբոլ» ծրագիրը հիմնականում կիրագործվի Երեւանում, սակայն Լեւինսոնը նշեց, որ իրենք ցանկանում են այն իրագործել նաեւ այլ շրջաներում եւ գյուղերում:

ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը տեղեկացրեց, որ այս տարի դպրոցը Երեւանում կունենա իր գրասենյակը, որը կկորդինատացնի Հայաստանում տարվող աշխատանքները:

Այս տարի դպրոցում աշխատող հայ մարզիչները կգործուղվեն Թբիլիսի, որտեղ կվերապատրաստվեն փորձառու մարզիչների օգնությամբ:

Ներկայումս Բալկաններում եւ Կովկասում կա 237 դպրոց, որտեղ գործում է բաց զվարճալի ֆուտբոլը: Այնտեղ հաճախում է շուրջ 48 հազար երեխա: Նրանց մարզում է մոտ 4 հազար մարզիչ: