Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ

Սպորտ

Ինչպես հայտնի է, լրագրողները հատուկ նամակով դիմել են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի հանդիպում կազմակերպվի «Արարատի» հովանավոր Հրաչ Կապրիլեյանի եւ ֆեդերացիայի նախագահի միջեւ:

ՀՖՖ-ն պաշտոնապես պատասխանել է այս նամակին, որտեղ բարձր է գնահատել լրագրողների նման վերաբերմունքը, սակայն ֆեդերացիան արդեն արել է ամեն ինչ «Արարատի» հարցին դրական լուծում տալու համար, ուստի արդեն չի կարող նման հանդիպում կազմակերպել, որը կարող է ստվեր գցել հայկական ֆուտբոլի վրա:

Բացի այդ , «Արարատը» դատական հայց է ներկայացրել ՖԻՖԱ-ին` ընդդեմ ՀՖՖ-ի: Այնպես որ «Արարատը» պետք է բավարարվի միայն 1-ին խմբում հանդես գալով: Բացի այդ ակումբը հնարավորություն ունի հանդես գալ Հայաստանի 2004թ. գավաթի խաղարկությունում: