A
A
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԷԿ-Ի ՀԱՆՁՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ին«Գույք պարտքի դիմաց» ծրագրով Հրազդանի ՀԷԿ-ը Ռուսաստանին կհանձնվի մինչեւ 2004թ ավարտը:
Այդ մասին որոշում է ընդունել ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովը: Իսկ վաղը երկօրյա այցով Երեւան է ժամանելու ՀՀ եւ ՌԴ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Բորիս Ալյոշինի գլխավորած պատվիրակությունը, որը կքննարկի պարտքի դիմաց Հայաստանից Ռուսաստանին հանձնվելիք ձեռնարկությունների հարցը: