Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՇԻՐԱԿՈՒՄ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ

Մարզեր

8 կուսակցությունների (ՀԺԿ, ՍԴՀԿ, ԱԺՄ, ԻՄ, ԱՄ, ԱԺԴ, ՀԴԿ, «Հայրենիք ու պատիվ») Շիրակի մարզային կառույցներն դարձյալ համախմբվել են Շիրակի մարզային կուսակցական համաձայնության ներքո։ «Այսպիսի գործունեությունը նպաստել է հասարակության շահերի պաշտպանությանը եւ այսուհետ էլ այն կաշխատի խթան հանդիսանալ մի շարք խնդիրների լուծման հարցում»,- այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են կուսհամաձայնության անդամները։

Նրանք համակարծիք են, որ Շիրակի մարզը շարունակում է մնալ քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային խորը ճգնաժամի մեջ։ «Տարիներն անցան եւ այժմ՝ 2004թ-ին, բնակարանային խնդիրը լուծվեց այնքանով, որքանով դեռ միայն յումրիում 7 հազ անօթեւան ընտանիքներ կան»,- ասում է ԱՄ կուսակցության մարզային կառույցի նախագահ Էմիլ Կիրակոսյանը։

Իշխանական կոալիցիայի հանդեպ համաձայնության անդամները առանձնակի հավատ չունեն։ Ըստ նրանց, կոալիցիայի անդամ կուսակցությունները միայն խոստումներ են շռայլում։