Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑԻ

Մարզեր

Այսօր ժամը 14։30-ի սահմաններում Գյումրիում շմոլ գազի թունավորումից մահացել է երկու քաղաքացի, հայր եւ որդի՝ 50-ամյա Մաքսիմ եւ 22-ամյա Գագիկ Սարգսյանները։ Դեպքի վայր ժամանած շտապ բուժօգնության աշխատակիցների՝ տուժածներին փրկելու փորձերը ապարդյուն էին։

Շիրակի մարզի ԱԻՎ պետ Մարտին Մկոյանի տեղեկացմամբ, գազից թունավորման պատճառը եղել է ինքնաշեն վառարանի օգտագործումը։ Շիրակի մարզային դատախազությունում իրականացվում է նյութի մասնագիտական քննություն եւ դատաբժշկական փորձաքննություն։