Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Սպորտ

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է մարտ ամսին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլի խմբային մրցաշարին, որտեղ մեր մրցակիցները կլինեն Անգլիայի, Նորվեգիայի եւ Իսլանդիայի պատանեկան հավաքականները:

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հունվարի 5-ից թիմը սկսել է նախապատրաստվել Երեւանում, իսկ Ծաղկաձորժամանել է հունվարի 16-ին : Այնուհետեւ ֆուտբոլիստները կմեկնեն Արարատ քաղաք, որտեղ կմարզվեն «Այգ» մարզաբազայում:

Փետրվարի 15-ին 17 տարեկանների հավաքականը կմեկնի Կիպրոս, որտեղ կմնա մինչեւ մարտի 2-ը: Կիպրոսում էլ կորոշվի թիմի հիմնական կազմը:

Վերջին հավաքը պատանեկան հավաքականը կանցկացնի մարտի 15-ից 22-ը Ֆրանսիայում: Հավաքների ընթացքում մեր ֆուտբոլիստները կանցկացնեն մի շարք ընկերական հանդիպումներ:

Այնուհետեւ 17 տարեկանների Հայաստանի հավաքականը կմեկնի Անգլիա, որտեղ մարտի 24-ին հենց Անգլիայի հավաքականի հետ կանցկացնի ընտրական առաջին հանդիպումը: